Կարևոր իրադարձություններ

Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է. ցիտատներ Ռեմարկից

12 Օգոստոս, 2017 18:12
Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է. ցիտատներ Ռեմարկից
  • Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է: 
  • Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
  • Կինը սիրուց խելացի է դառնում, իսկ տղամարդիկ կորցնում են գլուխները:
  • Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է, բայց միևնույն ժամանակ հեշտ է: 
  • Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…
  • Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենասարսափելին այն է, երբ, վերջիվերջո, ամեն բանի հետ համակերպվում ես:
  • Իսկ խնայողությունն ինչի՞ համար է... Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում: 
  • Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին: 
  • Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում: 
  • Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:  
  • Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ… 
  • Մոռանալ: Մի տես, թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել: 
 

Լրահոս

Դիտել ավելին