Կարևոր իրադարձություններ

9 ցինիկ ու դիպուկ ցիտատներ Ջորջ Կառլինից

12 Օգոստոս, 2017 14:19
9 ցինիկ ու դիպուկ ցիտատներ Ջորջ Կառլինից

Ջորջ Կառլինը` բոլոր ժամանակների ամենացինիկ կոմիկներից մեկը, միշտ ճշմարտությունն էր ասում` մարդկանց մոտ հարուցելով տարատեսակ զգացմունքներ: Նրա դիպուկ ցիտատներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Կյանքը ոչ թե չափվում է մուտքերի և ելքերի թվով, այլ այն վայրկյաններով, երբ շունչդ մի պահ կարծես կանգ է առնում:

Գիտենք` ինչպես գոյատևել, բայց ապրել չգիտենք:

Եսասերների դրական գիծը՝ նրանք չեն քննարկում ուրիշների կյանքը:

Հազիվ ես հասցնում գտնել կյանքի իմաստը, երբ այն արդեն փոխվում է:

Յուրաքանչյուր ցինիկի ներսում հուսախաբված իդեալիստ կա:

Մենք նվաճել ենք տիեզերքը, բայց ոչ մեր ներքին աշխարհը:

Մի թերագնահատեք մեծ խմբերով հավաքված հիմարներին:

Աստծո անունով ավելի շատ մարդ է սպանվել, քան որևէ այլ պատճառով:

Վերջերս հասկացա` ինչի համար է անհրաժեշտ էլեկտրոնային փոտը. որպեսզի շփվես նրանց հետ, ում հետ չես ցանկանում զրուցել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին