Կարևոր իրադարձություններ

«Եթե ուզում ենք՝ մեր հասարակությունը որակական թռիչք ապրի, պետք է ՀՀ բոլոր 18-25 քաղաքացիներին պետության հաշվին 1 ամսով ուղղարկել Եվրոպա»

12 Օգոստոս, 2017 13:05
Հեղինակ՝ Արեն Ապիկյան
«Եթե ուզում ենք՝ մեր հասարակությունը որակական թռիչք ապրի, պետք է ՀՀ բոլոր 18-25 քաղաքացիներին պետության հաշվին 1 ամսով ուղղարկել Եվրոպա»

Լինելով Եվրոպական տարբեր երկրներում գիտակցեցի մի բան։ Եթե ուզում ենք մեր հասարակությունը որակական թռիչք ապրի, պետք է անպայման ՀՀ բոլոր 18-25 քաղաքացիներին պետության հաշվին 1 ամսով ուղղարկել Եվրոպա շրջակայության։ Բայց ոչ թե ուղղակի զվարճանալու, այլ հատուկ մշակած ծրագրով սովորելու, թե ինչպես է կառավարվում այս կամ այն երկիրը, իրականացվում աղբահանությունը, կառուցվում ճանապարհները, քաղաքները, հասարական տրանսպորտը, աշխատում համատիրությունները, դատական համակարգը, իրավապահ մարմինները, շտապ օգնությունը և այլն։ Դա շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է նշանակում ապրել և աշխատել օրինապաշտ հասարակության մեջ։ 
Դա թանկ հաճույք է, բայց ներդրումը իրեն կարդարացնի 20-30 տարվա ընթացքում։ Այլ ճանապարհը բռնապետությունն է, երբ արժեքները կպարտադրվեն հասարակությանը իշխանության կողմից մի ինչոր ժամանակ, ինչը անհամեմատ ավելի էժան է, ունի իր առավելությունները, բայց միաժամանակ նաև լուրջ վտանգներ է պարունակում։ 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին