Կարևոր իրադարձություններ

Այսօր անգլիացի մոդել Կարա Դելևինը դառնում է 25 տարեկան (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2017 11:12
Այսօր անգլիացի մոդել Կարա Դելևինը դառնում է 25 տարեկան (լուսանկարներ)

Այսօր անգլիացի մոդել, դերասանուհի և երգչուհի Կարա Դելևինի ծննդյան օրն է:

Նա զարդարել է Vogue UK ամսագրի շապիկը երեք անգամ, հայտնվել ինչպես նաև Vogue–ի այլ երկրներում ստեղծված ամսագրերի շապիկներին, օրինակ՝ ԿորեաԱվստրալիաԲրազիլիաՃապոնիա և Պորտուգալիա։ Ինչպես նաև LOVEi-DRushJalousie, և Style.com նորաձևության վեբ կայքի գարուն 2013–ի շապիկներին։ 2012 և 2013 թվականներին եղել է Victoria's Secret–ի նորաձևության շոուի մոդել։ British Fashion Awards 2012 և 2014 մրցանակաբաշխությունների ժամանակ ճանաչվել է որպես «Տարվա մոդել»։ Համագործակցել է նաև TAG Heuerժամացույցներ արտադրող կազմակերպության հետ 2015 թվականի հունվարի 23–ին։

 

2014 թվականի հունիսին նա սկսեց իր հեռուստատեսային կարիերան, խաղալով Playhouse Presents սերիալի վերջին սեզոնի երրորդ և վերջին սերիաներում, խաղալով Քլոյեի դերը։ Նույն թվականին նա խաղաց Մելանիի դերը «Հրեշտակների դեմքը»հոգեբանական թրիլլերում՝ Քեյթ Բեքինսեյլի և Դանիել Բրյուլի հետ։ Ֆիլմից հետո Դելևինը արժանացավ բազմաթիվ դրական մեկնաբանությունների, օրինակ՝ The Metro թերթը գրել է․ «Որպես նրա առաջին գլխավոր դերը խաղում, նա ապացուցեց, որ կարող է հանդես գալ որպես դերասան։ Նա ցուցաբերում էր կենսունակություն, որը խիստ բացակայում էր ֆիլմում»։ 2015թվականին նա խաղացել է գլխավոր դեր «Թղթե քաղաքներ» ֆիլմում։ 2016 թվականին նա խաղացել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին