Կարևոր իրադարձություններ

«Ինչու՞ Լեհաստանում չեն սիրում ռուսներին. որոշ պատճառները և ռուսական պատմագրության «ամնեզիան»

12 Օգոստոս, 2017 09:54
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Ինչու՞ Լեհաստանում չեն սիրում ռուսներին. որոշ պատճառները և ռուսական պատմագրության «ամնեզիան»

Այսօր Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին ասել է այն,ինչից Մոսկվայում բավական նյարդայնանում են...

Անդրադառնալով Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի այն մտքին,որ Լեհաստանը պետք է պահպանի իր տարածքում գտնվող խորհրդային զինվորների հուշարձանները՝որպես շնորհակալություն վերջիններիս նացիզմից փրկելու համար,Վաշիկովսկին ասել է."Պետք է հիշել,որ Խորհրդային Միությունը մեծ նպաստ է ունեցել Երկրորդ աշխարհամարտի սկսվելու մեջ և Գերմանիայի հետ հարձակվել է Լեհաստանի վրա,և նա էլ պետք է պատասխան տա պատերազմը սանձազերծելու համար..."
Ասեմ,որ Վաշիկովսկին ոչ մի նոր բան չի ասել...Խնդիրը նրանում է,որ ԽՍՀՄ հետնորդ համարվող Ռուսաստանում բացարձակ չեն սիրում անդրադառնալ Երկրորդ աշխարհամարտի առաջին՝1939-1941 թթ-ի իրադարձություններին...Պատմության դասագրքերում շատ հպանցիկ և լղոզված են անդրադառնում այդ թվերին տեղի ունեցած գործընթացներին...Հենց դա է պատճառը,որ ԽՍՀՄ-ում,իսկ հիմա էլ Ռուսաստանում շատերը իրոք չգիտեն,որ Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին՝1939-41 թթ-ին ֆաշիստական Բեռլինը և կոմունիստական Մոսկվան դաշնակիցներ են եղել...Իսկ դրա հիմքում ընկած է եղել 1939 թ-ի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ և Գերմանիայի արտգործնախարարներ Մոլոտովի և Ռիբենտրոպի միջև Մոսկվայում ստորագրված խորհրդա-գերմանական չհարձակման մասին համաձայնագիրն էր,որը կնքվել էր 10 տարով...Այդ պայմանագիրը բաղկացած է եղել երկու՝բաց և գաղտնի մասերից...Ըստ երկրորդի,ԽՍՀՄ-ը և Գերմանիան հյուսիսային և հյուսիս-արևելյան Եվրոպան բաժանում էին ազդեցության գոտիների...Սկանդինավյան երկրները,ինչպես նաև Նարև-Վիսլա-Սան գետերից արևմուտք ընկած տարածքները՝Արևմտյան Լեհաստանն անցնում էին Գերմանիայի վերահսկողության տակ,իսկ այդ գետերից արևելք ընկած տարածքները՝Արևելյան Լեհաստանը,մերձբալթյան երկրները և Ֆինլանդիան՝ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ...
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրելուց 8 օր անց՝1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա,իսկ մի քանի օր անց Խորհրդային Միությունը հարձակվեց Լեհաստանի վրա...Շարունակելով կյանքի կոչել խորհրդա-գերմանական համաձայնագրի գաղտնի կետերը 1939 թ-ի նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա...Խորհրդային,իսկ հիմա էլ ռուսաստանցի պատմաբաներն այս պատերազմն այլ տեսանկյունից են փորձում ներկայացնել՝իբրև թե 1939 թ-ի նոյեմբերի 26-ին ֆինները գնդակոծել են ԽՍՀՄ տարածքը...Սակայն իրականում Ստալինին հետաքրքրում էին Ֆինլանդիայի տարածքները՝ կոնկրետ Վիբորգի մարզը,որը շատ մոտ էր Լենինգրադ քաղաքին,որը և նա գրավեց այդ պատերազմում...
1939 թ-ի Լեհաստանի բաժանումը ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև լեհերին հիշեցրեց իրենց պատմության ամենադաժան և նվաստացուցիչ ժամանակները,երբ 18-րդ դարում Ռուսաստանը,Գերմանիան և Ավստրիան առանց լեհերի կարծիքը հաշվի առնելու երեք անգամ՝1772,1793 և 1795 թթ-ին Ռեչ Պոսպոլիտայան բաժանեցին միմյանց միջև...
Լեհերին ֆաշիստական ճիրաններից ազատագրած Մոսկվան հետպատերազմյան ժամանակաշրջանում և ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը Լեհաստանը դարձրել գաղութ,որտեղ տեղաբաշխված խորհրդային զորքերը բավական վայրագություններ էին գործում՝ճնշելով երկրում գլուխ բարձրացրած ժողովրդավարական շարժումները...
Հենց սրանք են պատճառներից ոմանք,որի հետևանքով Լեհաստանում չեն սիրում ռուսներին...
Հավելեմ,որ Երկրորդ աշխարհամարտի սանձազերծման մեջ իրենց մեղավորությունը ունեն նաև արևմտյան տերությունները՝Անգլիան և Ֆրանսիան,որոնք 1938 թ-ին սեպտեմբերի 30-ին Հիտլերի հետ ստորագրեցին հայտնի Մյունխենի դավադրությունը և Չեխոսլովակիան նվիրեցին գերմանացիներին...Բայց սա այլ թեմա է...
Աշխարհի համար ԽՍՀՄ-ը եղել է կարմիր աստառով Ռուսաստանյան կայսրություն...Որքան էլ ռուսաստացի պատմաբանները ջանան ԽՍՀՄ-ի ''լավ'' բաներն իրենց վերագրել,իսկ "վատ" բաները կոմունիստներին դա նրանց չի հաջողվում...
Երկու տարի առաջ,ռուսաստանցի հայտնի մի պատմաբան,որը նաև խոշոր գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար էր,փորձում էր մեզ համոզել,որ 1921 թ-ի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը Ռուսաստանի ձեռքի գործը չէ...Դա ստոր կոմունիստներ են արել...Համոզված եմ,որ ոչ ոք չհավատաց գեներալ-պատմաբանին...
Հ.Գ.Սակայն իրականում Մոսկվան շատ մտածելու տեղ ունի...Ռուսներին չեն սիրում Ռուսաստանի գրեթե բոլոր հարևանները և այն երկրները,որոնք ֆաշիստներից ազատագրվել են ԽՍՀՄ-ի կողմից...Անհնար է,որ բոլորը մեղավոր լինեն,իսկ ռուսները՝ոչ...Քանի դեռ Մոսկվայում հետևություններ չեն անում ՌԴ-ի թշնամիների թիվը ավելանալու է,և ավելանալու է Մոսկվայի արդեն նախկին դաշնակիցների հաշվին...

 

Լրահոս

Դիտել ավելին