Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է ֆիլմ նկարահանել Volkswagen-ի շուրջ բռնկված սկանդալի մասին

13 Հոկտեմբեր, 2015 18:45
Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է ֆիլմ նկարահանել Volkswagen-ի շուրջ բռնկված սկանդալի մասին

Paramount Pictures կինոընկերությունն ու դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին պատկանող Appian Way ստուդիան ձեռք են բերել ամերիկացի լրագրող Ջեք Էվինգի գրքի էկրանավորման իրավունք. գիրքը նվիրված է Volkswagen ավտոկոնցեռնի շուրջ ստեղծված սկանդալին։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Դերասանական կազմի և ռեժիսորի մասին չի հաղորդվում։

Աշխատանքը գրքի վրա դեռևս չի ավարտվել։ Դրա հիմքում Եվրոպայի խոշորագույն՝ գերմանական ավտոարտադրողի խախտումների անկախ հետաքննությունն է։

Դի Կապրիոն շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակից է։ Դերասանի հիմնադրամը բազմիցս միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել աշխարհում բնապահպանական իրավիճակի բարելավմանը։

Ավտոմոբիլային ընկերությանը հեղինակազրկած սկանդալի պատճառը մթնոլորտ վնասակար գազերի արտանետումների թեստերի արդյունքների կեղծումն է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին