Կարևոր իրադարձություններ

«Իրանցի «աշխարհիկն» ու «միստիկը»»

11 Օգոստոս, 2017 16:21
Հեղինակ՝ Արտյոմ Տոնոյան
«Իրանցի «աշխարհիկն» ու «միստիկը»»

Գնացքում 2 երիտասարդ իրանցիներ էին նստած դիմացս, որոնցից մեկը տխուր պատմում է ընկերների հետ երեկ գիշեր ունեցած կենցաղային վեճի մասին, որի պատճառով հեռացել է իրենց վարձած ընդհանուր բնակարանից ու գիշերն անցկացրել դրսում։

Մյուսը, որ լսում էր ամբողջ պատմությունն ակնդետ ուշադրությամբ և առանց ընդհատելու, մի պահ նայեց խորհուրդ ակնկալողի հայացքով իրեն նայող հայրենակցի դեմքին ու ասաց․

- Դրանց բաց թող ու կպիր Աստծուն (Ūnā rō vel kon, bečasb be xodā):

Կողքից լսողի համար ոչինչ չասող ու ոչ մի լուծում չտվող «խորհուրդը», ըստ էության, դուր չեկավ նաև «աշխարհիկին» , որն առանց հայրենակցին ցտեսություն ասելու հաջորդ իսկ կանգառում իջավ։

 

Լրահոս

Դիտել ավելին