Կարևոր իրադարձություններ

Apple-ը կթողարկի միանգամից երեք բջջային ՝ iPhone 7s, 7s Plus և iPhone 8

11 Օգոստոս, 2017 13:52
Apple-ը կթողարկի միանգամից երեք բջջային ՝ iPhone 7s, 7s Plus և iPhone 8

Apple կորպորացիան կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել: Այդ մասին հայտարարել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Գոն, այս մասին  գրում է The Verge-ն :

Վերլուծաբանի խոսքով  Apple-ն այս տարվա սեպտեմբերին կթողարկի միանգամից երեք բջջային ՝ iPhone 7s, 7s Plus և iPhone 8:

Վերոնշյալ մոդելները կլինեն սև, արծաթագույն և ոսկեգույն գույներով: Դրա հետ մեկտեղ ավելի վաղ ցանցում հայտնվել է iPhone 8-ի երեք տարբերակ՝ ապակե կորպուսով, որոնց թվում եղել էպղնձագույն սարք: Մին-Չի Գոն հավելել ասել է, որ 2017 թվականի երրորդ կիսամյակում Apple-ը կկարողանա մատակարարել երկուսից մինչև չորս միլիոն նոր iPhone:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին