Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 11-ի օրվա աստղագուշակը

11 Օգոստոս, 2017 11:00
Օգոստոսի 11-ի օրվա աստղագուշակը

Խոյ: Այսօր հիանալի օր է սպասվում։ Օրվա ընթացքում կկարողանաք բազմաթիվ ձեռքբերումներ ունենալ ու նոր մարդկանց հետ ծանոթանալ։ Բարձր տրամադրություն կունենաք և կկարողանաք կիսել այն մտերիմների հետ։

 

Ցուլ: Այսօր կզգաք կյանքի համը։ Օրվա ընթացքում բավականին հետաքրքիր արկածներ կունենաք, որոնք դեռ երկար ժամանակ կհիշեք։ Օրվա ընթացքում հիանալի ժամանակ կանցկացնեք։

Երկվորյակ: Այսօր լավ օր է փոփոխությունների ու նոր փորձությունների համար։ Օրվա ընթացքում փորձեք անկաշկանդ լինել ու որքան հնարավոր է շատ մարդու հետ շփվել։ Ցանկության դեպքում կկարողանաք հարաբերություններ ստեղծել։

Խեցգետին: Այսօր բավականին զբաղված կլինեք։ Առջևում ձեզ մի շարք փոփոխություններ են սպասվում, որոնք հիմնականում դրական կլինեն։ Պատրաստ եղեք դրանց ու ընդունեք այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում։

Առյուծ: Այսօր սիրահարվելու հավանականություն կա։ Օրվա ընթացքում բավականին գրավիչ կլինեք ու կկարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Եթե առաջին քայլն անեք, ապա ձեզ նույն կերպ կպատասխանեն։

Կույս: Այսօր ռոմանտիկ տպավորություն կունենաք։ Օրվա ընթացքում միայն դրական զգացմունքներ ու մտքեր կունենաք, այդ պատճառով էլ մարդիկ կցանկանան ձեր կողքին լինել։ Հնարավոր է, որ այսօր ձեր կյանքում ճակատագրական փոփոխություն կատարվի։

Կշեռք: Այսօր փորձեք ամեն ինչին այլ տեսանկյունից նայել։ Ձեզ համար սովորական երևույթներն այսօր նոր իմաստ կստանան։ Օրվա վերջում փորձեք հանգստանալ ու պատրաստ եղեք փոքրիկ անակնկալին։

Կարիճ: Այսօր այնպիսի նորություն կիմանաք, որը մեծ ազդեցություն կունենա ձեր հետագա կյանքի վրա։ Փորձեք ամեն բան հանգիստ ընդունել ու կարևոր որոշումներ չկայացնել։ Օրը բավականին լարված կլինի։

Աղեղնավոր: Այսօր փորձություններով լի օր է սպասվում։ Օրվա ընթացքում դժվարություններ կունենաք, սակայն կկարողանաք հաղթահարել դրանք։ Ընկերների օգնությունն այսօր շատ անհրաժեշտ կլինի, այնպես որ մի ամաչեք դիմել նրանց։

 Այծեղջյուր: Այսօր ինչ-որ մեկի նկատմամբ պատասխանատվության զգացողություն կունենաք։ Հնարավոր է, որ ձեր ընկերներից մեկի մասին հոգ տանելու պահանջ ունենաք։ Արեք այն, ինչ ձեր սիրտն է թելադրում և մի վախեցեք մարդկանց արձագանքից։

Ջրհոս: Այսօր նոր կյանք եք սկսելու։ Հնարավոր է, որ նոր աշխատանքի առաջարկություն ստանաք կամ նոր բնակավայր տեղափոխվեք։ Օրը դարական ու հագեցած կլինի։

Ձկներ։ Այսօր կհասկանաք, որ հասել եք այն ամենին, ինչի մասին երազում էիք, սակայն դա կանգ առնելու պատճառ չէ։ Աշխատեք և փորձեք ավելիին հասնել։ Օրվա ընթացքում ջանք ու եռանդ մի խնայեք և ամեն բան կստացվի։

 

Լրահոս

Դիտել ավելին