Կարևոր իրադարձություններ

Մադուրոն երկրի ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել Թրամփի հետ

11 Օգոստոս, 2017 10:41
Մադուրոն երկրի ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել Թրամփի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է հանդիպում նախապատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` հղուն անելով Panorama պարբերականին:

Աղբյուրի փոխանցմամբ` Ազգային հիմնադիր ժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում Մադուրոն հայտարարել է, որ ցանկանում է բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ` չբացառելով այդ պետության հետ համագործակցությունը:

«Թող արտգործնախարարը աշխատանք սկսի, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ու անձնական հանդիպում ունենամ»,- ասել է Մադուրոն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին