Կարևոր իրադարձություններ

Ճապոնացիները շիմպանզեներին սովորեցրել են խաղալ «քար, մկրատ, թուղթ»

10 Օգոստոս, 2017 21:45
Ճապոնացիները շիմպանզեներին սովորեցրել են խաղալ «քար, մկրատ, թուղթ»

Կիոտոյի համալսարանի ճապոնացի հետազոտողները սովորեցրել են շիմպանզեներին խաղալ «քար, մկրատ, թուղթ»։ Այս մասին ասվում է Primates ամսագրում հրապարակված աշխատանքում։

Փորձին մասնակցել է 7 կապիկ։ Նրանց առջև տեղադրված էկրանների վրա հայտվել են թղթի ու քարի նշանները։ Կենդանիներին առաջարկվել է ցույց տալ դրանցից մեկը։ Ճիշտ ընտրությունը պարգևատրվել է հյուրասիրությամբ։ Գործընթացը կրկնվել է մկրատի հետ քարի և թղթի հետ մկրատի համադրություններով։

Խաղի կանոնները կարողացել են յուրացնել 7 կապիկներից 5-ը։ Դրա համար նրանցից պահանջվել է 307 կրկնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին