Կարևոր իրադարձություններ

Լավագույն ժողովրդական բաղադրատոմսերը աղային կուտակումներից ազատվելու համար

10 Օգոստոս, 2017 21:18
Լավագույն ժողովրդական բաղադրատոմսերը աղային կուտակումներից ազատվելու համար

Աղերի կուտակումն ամենատարածված խնդիրներից է: Շատերը սխալմամբ կարծում են, որ օրգանիզմում աղերի կուտակումն աղի այն քանակությունն է, որը մենք օգտագործում ենք սննդի մեջ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ:

 

Աղերի կուտակման պատճառ է հանդիսանում օրգանիզմում նյութափոխանակության խանգարումը, որը տեղի է ունենում սխալ սննդակարգի և կենսակերպի հետևանքով:

 

Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է վերանայել սննդակարգն ու բացառել վնասակար մթերքը:

 

Հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 

1-ի բաղադրատոմս

 

Կարելի է պարբերաբար օգտագործել խաշած բրինձ (ցանկալի է չմաքրած շագանակագույն բրինձ): Այն արդյունավետ կերպով մաքրում է հոդերը: Ընդ որում՝ որքան շատ թրջվի բրինձը ջրում, այնքան ավելի արդյունավետ կլինի այն:

 

2-րդ բաղադրատոմս

 

Հարկավոր է սննդակարգին ավելացնել սև և կանաչ բողկերով պատրաստված աղցաններ (օրական 100 գրամից ոչ ավել): Առավել լավ արդյունքի հասնելու համար ցանկալի է նման աղցան ուտել ամեն օր՝ երեք շաբաթ շարունակ:

 

3-րդ բաղադրատոմս

 

Մի բաժակ մաքուր ջրում լուծել 2 թեյի գդալ խնձորի քացախ և 2 թեյի գդալ բնական մեղր և ընդունել այս ըմպելիքն օրական երկու բաժակ: Բուժման կուրսը տևում է 10 օր:

 

4-րդ բաղադրատոմս

 

300մլ եռման ջուրը լցնել դափնու 5 տերևի վրա և 5 րոպե եռացնել, այնուհետև սառելուց հետո հեղուկը լցնել ապակյա տարրայի մեջ: Ստացված եփուկից մեկ ճաշի գդալ ավելացնել մեկ բաժակ մաքուր ջրին և ընդունել նման ըմպելիքը մեկական բաժակ՝ օրական 5-7 անգամ: Կուրսը տևում է 5 օր:

 

5-րդ բաղադրատոմս

 

Պատրաստել մաղադանոսով ու նեխուրով թեյ (կարելի է օգտագործել բույսերի բոլոր մասերը): 600-700 մլ եռման ջուրն ավելացնել 1 ճաշի գդալ մանրացրած հումքին (կարելի է օգտագործել նաև չորացրած բույսերը) և թրմել 1-1,5 ժամ: Այս թեյը հարկավոր է խմել օրական 2-3 անգամ մեկ բաժակ: Կուրսի տևողությունն է 12 օր:

 

6-րդ բաղադրատոմս

 

Խատուտիկի արմատներից պատրաստված թեյը նույնպես շատ արդյունավետ է հոդերն աղերից մաքրելու համար, ուստի խորհուրդ է տրվում օրական 100-150մլ այս թեյից խմել: Հարկավոր է 1 թեյի գդալ չորացրած արմատները լցնել թերմոսի մեջ, ավելացնել 800-1000 մլ եռման ջուր: Թեյին կարելի է ավելացնել 1 թեյի գդալ մեղր:  Թեյը անհրաժեշտ է օգտագործել օրական մեկ անգամ մեկ բաժակ: Բուժման կուրսը տևում է 1 շաբաթ, որից հետո հարկավոր է մեկ շաբաթ դադար անել և կրկնել: Կուրսը կարելի է կրկնել մի քանի անգամ՝ կախված հիվանդի ինքնազգացողությունից:

 

7-րդ բաղադրատոմս

 

Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում օգտագործել միայն կանանց և այն պետք է պատրաստել գարնանը, երբ ծաղկում է խատուտիկը: Հարկավոր է տարրան ամբողջությամբ լցնել խատուտիկի ծաղիկներով և ավելացնել օղի: Տարրան փակել և մոտ 2-3 շաբաթ թրմել մութ սառը վայրում: Թուրմը հարկավոր է ընդունել ամեն առավոտ՝ կես բաժակ ջրին խառնելով մեկ թեյի գդալ թուրմ: Այս միջոցը նաև շատ արդյունավետ է հիվանդ հոդերը շփելու համար:

 

8-րդ բաղադրատոմս

 

Այս խնդրի դեպքում նաև շատ արդյունավետ են մաթուզենու (толокнянка) արմատներից, դաշտային ձիաձետից (полевой хвощ), հնդկամոլախոտից (спорыш), արևածաղկի արմատներից պատրաստված թեյը: Բուժիչ կուրսի տևողությունը  չպետք է գերազանցի 2 շաբաթը:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

 

Լրահոս

Դիտել ավելին