Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Թրամփին

10 Օգոստոս, 2017 10:18
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Թրամփին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հյուսիսային Կորեայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նրա խոսքով` ԱՄՆ ղեկավարի քաղաքականությունը անհանգստություն է առաջացնում, քանի որի վերջինս նույնքան ագրեսիվ է իրեն պահում, որքան Հյուսիսային Կորեայի իշխանությունները։

Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ չի կարելի Հյուսիսային Կորեային պատասխանել նույնպիսի արտահայտություններով, և հույս հայտնել որ ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր նման դժվար խնդիրների լուծմանը մոտենում են ավելի խելամիտ կերպով, այլ ոչ թե զգացմունքներին են տրվում և տաք գլխով դատողություններ անում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին