Կարևոր իրադարձություններ

Իտալիայի արտգործնախարարն Անկարայի պայթյունները համեմատել է «սեպտեմբերի 11»-ի հետ

13 Հոկտեմբեր, 2015 18:33
Իտալիայի արտգործնախարարն Անկարայի պայթյունները համեմատել է «սեպտեմբերի 11»-ի հետ

Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին Անկարայի պայթյունները համեմատել է 2001 թվականին սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության հետ: Այս մասին փոխանցում է ռուսական TASS լրատվական գործակալությունը: Թուրքիայի պայթյունների հետևանքով զոհվել է 97 մարդ:

«Անկարայի ահաբեկչությունը հրեշավոր է, այն յուրահատուկ թուրքական սեպտեմբերի 11 է։ Ամենացավալին այն է, որ մարդիկ հավաքվել էին պատերազմի դեմ և խաղաղության աջակցությանը նվիրված հանրահավաքին»,- ասել է նա։

Արտգործնախարարի կարծիքով՝ Անկարայի ահաբեկչությունն ունի իսլամական ֆունդամենտալիզմի հետք, և իրենք մտավախություններ ունեն, որ դրանք կկրկնվեն մինչև նոյեմբերի 1-ի ընտրությունները. «Թուրքիան ռազմավարական դիրք ունի ՆԱՏՕ-ում, այդ երկիրը մեր գործընկերն է, նրան կարևոր դեր է հատկացված Սիրիայի ճգնաժամի կարգավորման մեջ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «թուրքական սեպտեմբերի 11» էր որակել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի (Իսրայել) կանոնավոր բանակի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին