Կարևոր իրադարձություններ

«Ռուս-ամերկյան լարված հարաբերությունները առավելապես վնաում են Հայաստանին»

09 Օգոստոս, 2017 15:28
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Ռուս-ամերկյան լարված հարաբերությունները առավելապես վնաում են Հայաստանին»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններ Հայաստանում եղել են դեռևս սկսած 2013 թվականից,այսինքն սկաած այն պահից,երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հանրահայտ մեկ գիշերվա պատմությունից հետո կտրուկ պտռեց Հայաստանի զարգացման անիվը։ Ասել,թե Սարգսյանը դրանով հետ գցեց Հայաստանը մի ամբողջ հավերժություն,սխալ կլինի։Բայց ասել,թե ԵԱՏՄ-ից Հայաստանը շոշափելի օգուտներ է քաղել,սխալ կլինի անշուշտ։ Սրա համար կան առավել քան հիմնավոր պատճառներ։ Սովորաբար կոնֆլիկտային երկրների միջազգային հանրության համար գլխացավանքի պես մի բան են,մանավանդ Հայաստանը,ով գտնվում է աշխարհաքաղաքական բավականին բարդ գոտում,ունի փոքր տարածք,սակայն հսկայական խնդիրներ։ Արևմուտքը մշտապես իր ազդեցությունը որոշ չափով պահում է տարածաշրջանում,սակայն Հարավային Կովկասում Ռուսաստանի իշխանությունը աներկբա է,ու դա ընդունում են նաև օվկիանոսից այն կողմ։ Սակայն այն,ինչ ասյօր տեղի է ունենում աշխարհում,դժվար էր պատկերացնել,թեկուզ մի հինգ կամ տաս տարի առաջ։ Ռուս-ամերկյան լարված հարաբերությունները առավելապես վնաում են Հայաստանին,որը մի կերպ առայժմ կարողանում է մանևրել երկու գերտերությունների արանքում,լինելով տնտեսական ու ռազմական բլոկի մեջ Ռուսաստանի հետ,սակայն միևնույն ժամանակ հաջողացնելով զորավարժության մասնակցել ՆԱՏՕ-ի զորքերի հետ (Մինչ այս պահը Թբիլիսիում շարունակվող ՆԱՏՕ և բարեկամ պետություններ՝ Հայաստան,Ուկրաինա, Վրաստան) զորավարժությունները։ Վրաստանում ու Ուկրաինայում արդեն երկու անգամ ցնցումներ եղել է,այնտեղ փոխվել են վարչակարգեր ու երկուսն էլ կրկնօրինակել են արևմտյան զարգացման ուղղությունը։ Հայաստանը իր էության արևմտյան երկիր է,սակայն բազմիցս ենք նշել,որ իրեն չի կարող թույլ տալ նման արկածախնդրություն,ինչպիսին իրեն թույլ տվեց օրիանկ Վրաստան՝ երբ սանձազերծեց ռուս-վրացական պատերազմն ու Ուկրաինան,2004 և 2014 թվականներին տեղի ունեցած պետական հեղաշրջումների արդյունքում տեղի ունեցած իրադարձություններով։ Թե ինչքան կհաջողվի այս մանևրումները,դժվար է ասել,բայց որ օղակը գնալով պրկվում է,դրանում էլ կարծես թե երկու կարծիք լինել չի կարող։ Մնաց հասկանանք,թե ինչպես ենք դուրս գալու այս իրադրությունից,հաշվի առնելով,որ ԼՂՀ հարցի ստատուս քվոն ավելի փուխր է,քան նոր ծնված երեխան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին