Կարևոր իրադարձություններ

«Գթասրտության գաղափարը խորհրդանշող հուշարձանը կարող է շատ լավ սկիզբ լինել, առավել ևս, որ այն նվիրված է հանրային մեծ համակրանք վայելող Հաց բերողին»

09 Օգոստոս, 2017 13:01
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Գթասրտության գաղափարը խորհրդանշող հուշարձանը կարող է շատ լավ սկիզբ լինել, առավել ևս, որ այն նվիրված է հանրային մեծ համակրանք վայելող Հաց բերողին»

Իհարկե, գթասրտությունը, անձնազոհությունը, պարտքի զգացումը, պատրաստակամությունը չեն ծնվում, դրանք ծննդյան օրեր չունեն, դրանք հոմոսապիենսի և նույնիսկ կենդանական աշխարհի հարաբերությունները տարբեր ձևերով կարգավորող ամենօրյա վարքի դրսևորումներ են, որոնք երբեմն հայտնի են դառնում ինքաբուխ, երբեմն էլ այդ նպատակով իրականացվող քարոզչությամբ: Մեր հասարակությունում վերջին շրջանում ինքնաբուխ հայտնի դարձածներից է, օրինակ, Հաց բերողի հաց բերելու դեպքը, որը մինչև այսօր որակվում է թե որպես գթասրտություն, թե անձնազոհություն, թե պատրաստակամություն, թե պատասխանատվություն... Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է: Գթասրտությունը, անձնազոհությունը, պարտքի զգացումը, պատրաստակամությունը չեն ծնվում, բայց դրանք տարբեր չափերով կրողները ծնվում են: 
Երեկ Անահիտ Թարխանյանի արվեստանոցում տեսա Հաց բերողի արարքը բնորոշող հասկացությանը-գթասրտությանը նվիրված հուշարձանի նախագիծը: Այն նախագծվել է Հաց բերող Արթուր Սարգսյանի ծննդյան տարեդարձին ընդառաջ: Շատ նուրբ և բազմախորհուրդ հուշարձան է, ապակու և բազալտի համադրությամբ, հաստատուն և փխրուն միաժամանակ, ինչպես գթասրտությունն է: Կարելի կլինի մեր հասարակությանը և Երևան քաղաքին շնորհավորել, եթե իսկապես պորտրետային արձաններից կարողանանք անցում կատարել խորհրդանշանային հուշարձաններին կամ կոթողներին: Թվում է, գթասրտության գաղափարը խորհրդանշող հուշարձանը կարող է շատ լավ սկիզբ լինել, առավել ևս, որ այն նվիրված է հանրային մեծ համակրանք վայելող Հաց բերողին: Չի բացառվում, որ Հաց բերողի կերպարային ընկալումը հասարակական համաձայնության մթնոլորտի սկիզբը դառնա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին