Կարևոր իրադարձություններ

«Վրաստանի երիտասարդ ադրբեջանցիներն ընդդեմ Ռուսաստանի»

09 Օգոստոս, 2017 08:56
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Վրաստանի երիտասարդ ադրբեջանցիներն ընդդեմ Ռուսաստանի»

Վրաստանում օգոստոսի 8-ը սգո օր էր...Այդ օրվան նվիրված միջոցառումները և ելույթները բազմաթիվ էին,և դրանցից ուզում եմ հատուկ առանձնացնել Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից կազմակերպվածը՝ տեսահոլովակ,որում երիտասարդ ադրբեջանցիները կոչ են անում Ռուսաստանին վերջ տալ Վրաստանի տարածքների բռնազավթմանը...Լեյլա Աքբերովան,Էլվին Հասանօղլուն, Քյամրան Ամջանօղլուն,Սաբինա բաբազադեն և այլոք վրացերեն լեզվով ներկայացնում են 9 տարի առաջ տեղի ունեցածը և մեղադրանքներ ներկայացնում Վրաստանի հյուսիսային հարևանին...

Այս թեմային չէի անդրադառնա,եթե այս հակառուսական քարոզչությանը չմասնակցեին Վրաստանի ադրբեջանցիները, որոնք բավական սերտ կապեր ունեն Բաքվի և ադրբեջանական SOCAR Georgia-ի հետ ու համոզված եմ,որ ուղղորդված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից...
Ռուս-ադրբեջանական եղբայրության և բարեկամության մասին բարձրաձայնող Բաքուն իրականում այլ "խաղեր" է տանում,որի մասին գրեթե բոլորը գիտեն,բայց չգիտես ինչու Մոսկվայում չեն ուզում դա տեսնել կամ տեսնում են,բայց չեն արտահայտվում... Իլհամ Ալիևը,ով ջանքեր չի խնայում ռուսաստանյան ԶԼՄ-ներով Պուտինին իր հավատարմությունը ցույց տալուն իրականում վարում է հակառուսական քաղաքականություն... Դե ինչ...Երևի ՌԴ-ն արժանի է ունենալ Ադրբեջանի նման ռազմավարական գործընկեր,որին վերջին տարիներին մոտ 8 միլիարդ դոլլարի զենք է վաճառել,իսկ վերջինս էլ իր շնորհակալությունն է հայտնում Մոսկվային՝ակտիվ հովանավորել օտար երկրներում կազմակերպվող հակառուսական միջոցառումները...
Մոսկվան և Բաքուն արժանի ռազմավարական գործընկերներ են...Երկուսն էլ անաղուհաց են...

 

Լրահոս

Դիտել ավելին