Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կայծակը հարվածել է բնակելի տանը

08 Օգոստոս, 2017 23:10
ԱՄՆ-ում կայծակը հարվածել է բնակելի տանը

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում կայծակը հարվածել է բնակելի տանը, որտեղ գտնվել են ընտանիքի 3 անդամները: Այդ մասին հայտնում է segodnya.ua-ը:

KSAT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կայծակի հարվածի հետևանքով առանձնատանը հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել դեպքի վայր ժամանած հրշեջների շնորհիվ:

Հրշեջներին ահազանգել էր հարևանը, ով այդ պահին հեռախոսով տեսանկարում էր կայծակի հարվածները: Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել:

 

Լրահոս

Դիտել ավելին