Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում վազորդը հրել է դեմ հանդիման քայլող կնոջը՝ գցելով նրան փողոցի երթևեկելի մաս

08 Օգոստոս, 2017 22:10
Լոնդոնում վազորդը հրել է դեմ հանդիման քայլող կնոջը՝ գցելով նրան փողոցի երթևեկելի մաս

Լոնդոնում վազորդը հրել է ճանապարհին իրեն խանգարող կնոջը՝ գցելով նրան երթևեկելի մաս։ Կինը հրաշքով է ողջ մնացել՝ շնորհիվ մոտեցող ավտոբուսի վարորդի ռեակցիայի։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Կինը ստացել է ոչ լուրջ վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել Պատնի կամրջի վրա։

Իրավապահները նշել են, որ 15 րոպե անց նույն վազորդը կրկին անցել է կամրջով, զոհը փորձել է խոսել նրա հետ, սակայն տղամարդը պարզապես նրան չի ճանաչել։

 

Լրահոս

Դիտել ավելին