Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում 12-տոննանոց մարտական ռոբոտ են ստեղծել

08 Օգոստոս, 2017 20:20
ԱՄՆ-ում 12-տոննանոց մարտական ռոբոտ են ստեղծել

MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Eagle Prime վիթխարի մարտական ռոբոտը: Այն ԱՄՆ-ը կներկայացնի նման մեքենաների մենամարտում, ինչի մասին ասված է YouTube-ում տեսահոլովակի նկարագրության մեջ։

Ռոբոտի կառավարման համար անհրաժեշտ է երկու մարդ, որոնք գտնվում են խցիկում: Ստեղծողները պատմում են, որ դրա քաշը գերազանցում Է 12 տոննան, իսկ բարձրությունը՝ շուրջ հինգ մետրը: Eagle Prime-ը հանդերձված է 430 ձիաուժ հզորությամբ V-ձեւ ութգլանանոց շարժիչով: Սպառազինության առումով Eagle Prime-ն ունի վիթխարի չանչ եւ թնդանոթ:

Ամերիկայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների միջեւ առաջին մենամարտը պետք է կայանա օգոստոսին: Eagle Prime-ը նաեւ կկռվի չինական Monkey King ռոբոտի հետ, սակայն հանդիպման նույնիսկ մոտավոր օրը հայտարարված չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին