Կարևոր իրադարձություններ

«Վարդաշեն» ՔԿՀ-ի նոր պետ կնշանակվի աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված նախկին պետը. «Ժողովուրդ»

08 Օգոստոս, 2017 08:50
«Վարդաշեն» ՔԿՀ-ի նոր պետ կնշանակվի աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված նախկին պետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցան­կանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին և փոխարենը նշանա­կել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010 թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը:

 

Ու սա այն դեպքում, երբ ժա­մանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010 թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ամբաստանյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, և պատմությունը համարել էին փակված: Ու հիմա, փաստորեն, նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին