Կարևոր իրադարձություններ

Լավրովը ԿԺԴՀ-ին հորդորել է խուսափել Կորեական թերակղզում իրադարձությունների ուժային զարգացումից

07 Օգոստոս, 2017 13:32
Լավրովը ԿԺԴՀ-ին հորդորել է խուսափել Կորեական թերակղզում իրադարձությունների ուժային զարգացումից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆիլիպիններում հանդիպել է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ԱԳՆ ղեկավար Լի Են Խոյի հետ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ ղեկավարը հորդորել է խուսափել Կորեական թերակղզում իրադարձությունների ուժային զարգացումից:

Նա նշել է, որ կողմերն անհապաղ պետք է անցնեն դիվանագիտական կարգավորմանը` թերակղզու խնդրի համալիր լուծման ճանապարհով, ներառյալ` դրա ապամիջուկայնացում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին