Կարևոր իրադարձություններ

«Իրանի առևտրային թիվ մեկ գործընկերը Չինաստանն է»

07 Օգոստոս, 2017 13:26
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան
«Իրանի առևտրային թիվ մեկ գործընկերը Չինաստանն է»

Իրանի մաքսային ծառայությունը հրապարակել է տարվա առաջին եռամսյակի ընթացքում Իրանի արտաքին առևտրի ցուցանիշները, համաձայն որի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Իրանը շուրջ 3.5 միլիարդ դոլարի ապրանք է ներմուծել: Չինաստանից հետո Իրանն ամենաշատ ապրանքները համապատասխանաբար ներմուծել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Թուրքիայից, Հնդկաստանից:
Իրանը բավականին ուշագրավ ցուցանիշներ է ապահովել նաև ԵՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններում: Իսկ Ռուսաստանն ընդգրկված չէ Իրան ապրանք արտահանող առաջին 15 երկրների ցուցակում, ցուցակը եզրափակում է Պակիստանը:
Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանը՝ ճիշտ կլինի, որպեսզի մեր գործարարները մանրակրկիտ ուսումնասիրեն վերոնշյալ երկրներից Իրան ներմուծվող ապրանքները և փորձեն աստիճանաբար, այն ապրանքների մասով, որ հնարավոր է, արտահանել Իրան:

 

Լրահոս

Դիտել ավելին