Կարևոր իրադարձություններ

Թեհրանում մեկնարկել է Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը. մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը

05 Օգոստոս, 2017 17:33
Թեհրանում մեկնարկել է Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը. մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` արարողությունն անցկացվում է խորհրդարանում՝ տասնյակ երկրների պատվիրակությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Նշենք, որ արարողությանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին