Կարևոր իրադարձություններ

«Իրանցիների ակնարկների լեզուն հատուկ ուսումնասիրության առարկա կարող է դառնալ»

05 Օգոստոս, 2017 17:18
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Իրանցիների ակնարկների լեզուն հատուկ ուսումնասիրության առարկա կարող է դառնալ»

Իրանցիների ակնարկների լեզուն հատուկ ուսումնասիրության առարկա կարող է դառնալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բռնապետն, ըստ էության, հրաժարվել է մասնակցել Իրանի նախագահի երդմանակալության այսօր տեղի ունենալիք արարողությանը՝ իրանական «Շաբաքե-յե Խաբար» հեռուստաալիքի եթերում իրանցի մեկնաբանը «իմիջիայլոց» հիշատակեց հյուսիսային որոշ հարևանների, որտեղ նախագահի իշխանությունն, ի տարբերություն Իրանի, հորից փոխանցվում է որդուն:

Ակնարկն, անշուշտ շատ թափանցիկ էր, որովհետև Իրանի հյուսիսային հարևաննների թվում հորից որդուն իշխանության փոխանցման «ավանդույթ» ունի միայն Բաքվի բռնապետական վարչակարգը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին