Կարևոր իրադարձություններ

Մանրածախ առևտուրը կծածկվի ՀԴՄ-ով. «Հայոց աշխարհ»

05 Օգոստոս, 2017 11:00
Մանրածախ առևտուրը կծածկվի ՀԴՄ-ով. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է ՀԴՄ-ով ծածկել մանրածախ առևտրի ամբողջ ոլորտը: Դրանով ակնկալվում է ստեղ­ծել ապրանքների ստվերային տեղաշ­արժը հսկելու, այն օրինական դաշտ բերելու պայմաններ: Առևտրի ոլոր­տում ՀԴՄ-ների տեղադրումն ի սկզբանե ուներ այդ նպատակը: Այլ հարց է, թե մինչ օրս որքանով է հաջողվել հասնել դրան:

 

Մանրածախ առևտրի ոլորտը հիմնա­կանում ծածկված է ՀԴՄ-ներով: Այնու­հանդերձ դեռևս կան բազմաթիվ փոքր օբյեկտներ, որոնք չեն կիրառում հսկիչ մեքենաներ:

 

Խոսքը շուրջ 25 հազար տնտեսավարողների մասին է: Կառավարությունը հակ­ված է մինչև տարեվերջ առևտրի փոքր կե­տերում, որոնք տեղակայված են մեծ մա­սամբ մայրաքաղաքից դուրս, ավարտել հսկիչ մեքենաների տեղադրումը: Դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 6,5 մլն դոլար: Անշուշտ, քիչ գումար չէ: Բայց կառավա­րությունը մտադիր չէ հրաժարվել դրանից: Ուստի պատրաստվում է ՀԴՄ-ների տե­ղադրման հետ կապված ֆինանսական խնդիրը լուծել վարկերի հաշվին: Դրանով կսուբսիդավորվի փոքր օբյեկտների հսկիչ մեքենաների գնի մի մասը: Սահմանամերձ համայնքներում դրանք կտրամադրվեն անվճար: Շնորհիվ այս ամենի՝ առևտրի ոլորտը ամբողջապես կմտնի ՀԴՄ-ների հս­կողության դաշտ:

 

Սակայն, թե դա ինչպես կազդի իրացման ստվերային շրջանառությունների վրա, շատ վաղ է ասել: Որքան էլ այս ամենի հիմ­քում ստվերի դեմ պայքարն է, այնուհան­դերձ միայն հսկիչ մեքենաների տեղադրու­մով հազիվ թե հաջողվի լուծել այդ խնդիրը: Այնպես, ինչպես չի լուծվել մինչ օրս:

 

Ինչպես հայտնի է, բազմիցս փորձեր են արվել հսկիչ մեքենաների կիրառման միջո­ցով պայքարել մանրածախ առևտրի ոլոր­տում գոյություն ունեցող ստվերի դեմ: Սա­կայն հիմա էլ այն շարունակում է արդիա­կան մնալ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին