Կարևոր իրադարձություններ

Հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի. հայերը ՌԴ-ում տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ ՀՀ-ում. «Առավոտ»

05 Օգոստոս, 2017 08:40
Հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական լեզվի կարգավիճակ տրվի. հայերը ՌԴ-ում տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ ՀՀ-ում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջերս Ռուսաստանի բարձրաստի­ճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տե­ղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լի­ներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավ­տոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային:

Այս փաստը Հայաստանում բուռն քն­նարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական չհամարե­ցին, որ ռուսաց լեզուն Հայաստանում կա­րող է երկրորդ պետական լեզու հռչակվել: Ճիշտ է, Հայաստանում ռուսամետներն ու ռուսասերները քչություն չեն անում, բայց դա, պարզվում է, բավարար չէ, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պե­տական լեզու հռչակվի: Ավելի տրամա­բանական կլիներ, եթե ռուսները Ուկրաի­նայի իշխանություններից պահանջեին ռուսաց լեզուն Ուկրաինայի երկրորդ պե­տական լեզու հռչակել, սակայն հասկա­նալի պատճառներով դա չեն անում, չնայած Ուկրաինայով ռուսները չափա­զանց լուրջ քանակություն են կազմում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ավելի շուտ հենց Ռուսաստա­նում պիտի հայերենին պետական երկրորդ, երրորդ կամ չգիտեմորերորդ պե­տական լեզվի կարգավիճակ տրվի, որովհետև հայերը Ռուսաստանում նույնիսկ տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ ինձ հայտնի չէ աշխարհում որևէ երկիր, որտեղ ավելի քիչ ռուսներ ապրեն, քան Հայաստանում: Դա նույնպես հիմք է, որպեսզի Հայաստանի բարձրաստիճանները հակադրվեին Վյաչեսլավ Վոլոդինին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

           

 

 

Լրահոս

Դիտել ավելին