Կարևոր իրադարձություններ

«Տանկային բիաթլոն»-ում հայ տանկիստները հերթական ելույթն ավարտեցին 3-րդ տեղով

04 Օգոստոս, 2017 20:16
«Տանկային բիաթլոն»-ում հայ տանկիստները հերթական ելույթն ավարտեցին 3-րդ տեղով

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն»-ի 1-ին փուլում ՀՀ Զինված ուժերի 2-րդ անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` մրցատարածությունը հաղթահարելով 32:12 րոպեում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ Զինված ուժերի 2-րդ անձնակազմը ներկայացրել են 19-ամյա ժամկետային զինծառայողներ` տանկի հրամանատար կրտսեր սերժանտ Հարություն Դավթյանը, նշանառու օպերատոր շարքային Արթուր Գրիգորյան, մեխանիկ -վարորդ շարքային Հայկ Գրիգորյան:

Հայ տանկիստներն իրենց ուժերը չափել են Հնդկաստանի (1-ին տեղ` 21:43), Վենեսուելայի (2-րդ տեղ` 29:02) և Նիկարագուայի (4-րդ տեղ` 45:39) հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին