Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

04 Օգոստոս, 2017 15:22
Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն հեռախոսազրույց են ունեցել:  

Թուրքական «Star» թերթի կայքը,  հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ  կողմերը բացի երկկողմ հարաբերություններից, քննարկել են նաև Կիպրոսի հիմնախնդիրը, ինչպես նաև Իրաքում ստեղծված իրավիճակը: 

Հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուն և Ջոնսոնն անդրադարձել են Թուրքիայի  եվրաանդամակցության գործընթացին:
 
Հեռախոսազրույցի բովանդակության մասին այլ տեղեկություն չեն հաղորդում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին