Կարևոր իրադարձություններ

Տապակվել 42 և ավելի ջերմաստիճանի տա՞կ, թե՞ դադարեցնել աշխատանքները. «Իրավունք»

04 Օգոստոս, 2017 10:20
Տապակվել 42 և ավելի ջերմաստիճանի տա՞կ, թե՞ դադարեցնել աշխատանքները. «Իրավունք»

«ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրեր առաջ զգուշացրեց, որ օդի առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-ին և 7-ին՝ հասնելով մինչև 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայ­րերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստի­ճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հնարավոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն: Թե արդյոք այսպիսի ջեր­մաստիճանի տակ ժամանակը չէ, որ Հայաստանն անցնի արտակարգ ռեժիմի և դադա­րեցնի աշխատանքները՝ խնայելով աշխատուժին, մանավանդ որ նման համակարգ գոր­ծում էր նաև խորհրդային տարիներին, «Իրավունքը» հետաքրքրվեց Հայաստանի գոր­ծատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:

 

Եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, պետք է նաև արձանագ­րենք, որ հիմա մոտեցումը մի քիչ ուրիշ է: Այն ժամա­նակ Խորհրդային Միու­թյունն էր պլանավորում ինչպես աշխատել, իսկ հի­մա շուկայական հարաբե­րություններն ու բիզնեսն է որոշում: Միևնույն ժամա­նակ, նշենք, որ ոչ մի արտադրամասում, ոչ մի աշխատասենյակում 42 աստիճան ջերմաս­տիճան չկա: Այսինքն՝ պետք է հաշվի առնենք, որ դրսում թեպետ ջերմությունը 42 աստիճան է, բայց շենքերում, օֆիսներում, արտադրամասերում հովացնող սարքերի շնորհիվ երբեք 42 աստիճան չի լինում: Դրա համար հիմնա­կանում աշխատանքները դադարեցնելու խնդիր չկա: Այս հարցը, թերևս, ավելի շատ վե­րաբերում է այն արտադրամասերին, որտեղ ջերմային պայմաններում մշակումներ են անում, բայց իրենք էլ ամառ-ձմեռ այդ պայմաններում աշխատում են ու դրա համար հա­վելյալ վճար են ստանում:

 

-Բայց չէ՞ որ մինչև աշխատանքի վայր հասնելը, արդեն իսկ աշխատողը գտնվում է 42 աստիճան ջերմաստիճանի տակ...

 

-Այդ տրամաբանությամբ՝ առաջին հեր­թին պետք է կանգնեցնենք տրանսպորտային միջոցների աշխատանքը: Թող մարդիկ միայն օգտվեն մետրոյից, որովհետև այնտեղ հով է, մնացած բոլոր տրանսպորտները, որոնք աշ­խատում են արևի տակ, հատկապես շոգ ժամերին պետք է չաշխատեն, որովհետև, օրինակ, Եվրոպայում, Վրաստանում և այլուր տրանսպորտում կա սառեցման համակարգ, իսկ Հայաստանում՝ ոչ: Մեզ մոտ գրեթե չկան ավտոբուսներ, երթուղային տաքսիներ, որոնք ունեն օդորակիչներ, անգամ սովորական տաք­սիներում միշտ չէ, որ լինում են: Այսինքն՝ այնտեղ ջեր­մաստիճանը հաստատ կարող է 40 էլ լինել, 42-ից ավել էլ լինել: Իսկ ուղևորը կարող է վատ զգալ, ճնշում ունենալ, գիտակցությունը կորցնել: Բայց, եկեք ընդունենք, որ մեր տնտեսությունը, մեր միջավայրը պատրաստ չէ դրան, և այս թեման կտրուկ շոշափելը այդ­քան էլ տեղին չէ:

 

-Ամեն դեպքում, չե՞ կարծում, որ այս օրե­րին գոնե պետք է դադարեցվեն ճանապարհա­շինության վրա և, ընդհանրապես, շինարա­րությամբ զբաղվող ընկերությունների աշխա­տանքները:

 

-Այս դեպքում, իհարկե, համաձայն եմ, որոնց համար պետք է բացառություն լինի, որովհետև նրանք աշխատում են հենց արևի տակ: Պատկերացրեք, որ արևի տակ պիկ ժամերին կլինի 50 և ավելի աստիճան ջեր­մություն: Դա շատ վտանգավոր է առողջու­թյանը, ուստի՝ գործատուները նրանց կամ պետք է հավելյալ վճարեն, կամ այդ ժամերին դադարեցնեն աշխատանքները, կամ էլ արևի տակ, ուղղակի, չաշխատեն:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին