Կարևոր իրադարձություններ

Զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրա­մական փոխանցումներն աճել են ընտրությունների նախաշեմին. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2017 09:25
Զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրա­մական փոխանցումներն աճել են ընտրությունների նախաշեմին. «Ժողովուրդ»

Այն բանից հետո, երբ 2014 թ. օգոստոսից Ռուսաստան-Արևմուտք տնտեսական պատժամիջոցների հետևանքով ռուսական տն­տեսությունը հայտնվեց ճգնաժամի առաջ, կտրուկ նվազեցին դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալները: Նվազու­մը շարունակվել է մինչ նախորդ տարվա դեկտեմբեր: Եվ զարմանալի զուգադիպությամբ արտերկրից Հայաստան մասնավոր դրա­մական փոխանցումներն աճել են ԱԺ-ի և Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հիմնական գումարները եկել են հենց Ռուսաստանից: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտների չափը կազմել է 312,9 մլն դոլար, որի գրեթե կեսը՝ 127.4 մլն դոլարը փոխանցվել է մարտին՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից առաջ:

 

Իսկ արդեն մայիսին տրանսֆերտները կազմել են 154.9 մլն դոլար՝ մոտ 50 մլն-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարելի է եզրակացնել, որ նախընտրական ծախսերի, այդ թվում բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել հենց մասնավոր փոխանցումների միջոցով: Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսե՞լ են ՀՀ իշխանությունները ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածն արդեն քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները ներգրավել: Ամեն դեպքում, թվերը շատ խոսուն են:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

           

 

Լրահոս

Դիտել ավելին