Կարևոր իրադարձություններ

Ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում. մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2017 08:57
Ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում. մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին. «Ժողովուրդ»

ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության փորձ արածները հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի քրեական գործով արձակված մեղմ դատավճիռները չեն բավարարել մեղադրող դատախազներին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, և որ նրանք պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Նման պահվածքը, սակայն, պատահական չէ, այն, թերևս, քաղաքական որոշման հետևանք է, այսպես իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, թե անողոք են ընտրակեղծարարների հանդեպ ու հետամուտ են լինում, որ նրանք ամենախիստ պատժի արժանանան: Իսկ նպատակն այն է, որ ԵՄ-ն լուրջ գումարներ է խոստացել Հայաստանին տարբեր ծրագրերի իրականացման համար, և հիմա իշխանություններն ընտրակեղծարարներին զո­հաբերում են՝ հանուն գումարի:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ արդարադատության նա­խարար Դավիթ Հարությունյանին, որը ասաց. «Ոչ պրոցեսից եմ տեղյակ, ոչ էլ դրանով պետք է զբաղվեմ, քանի որ դա իմ ոլորտը չէ»: Թեև հիշեցնենք, որ եվրոպացիների հետ և ԸՕ-ի, և, ընդհանրապես, ընտրական գործընթացների կազմակերպման հարցով իշխանությունների կողմից բանակցում էր հենց պարոն Հարությունյանը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

           

 

Լրահոս

Դիտել ավելին