Կարևոր իրադարձություններ

Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կփորձի կարգավորել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը. Կվիրիկաշվիլի

03 Օգոստոս, 2017 13:45
Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կփորձի կարգավորել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը. Կվիրիկաշվիլի

Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կփորձի կարգավորել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Վրաստանն անում է ամեն բան, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ և խաղաղ, կառուցողկան ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ կանֆլիկտի քաղաքական կարգավորման»,-ասել է վարչապետը։ Նա նշել է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը հանդիսանում է երկրի գլխավոր հանձնարարություն»։ «Ես կասկած չունեմ այդ նպատակին հաջողությամբ և խաղաղությամբ հասնելու հարցում»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին։

 

Լրահոս

Դիտել ավելին