Կարևոր իրադարձություններ

Ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարվել

02 Օգոստոս, 2017 13:18
Ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարվել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը օգոստոսի 5-6-ը հանդիպում կունենա Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները շարունակում են լարվել:

Թիլերսոնն ափսոսանք է հայտնել երկկողմանի հարաբերությունների ներկա դրության կապակցությամբ՝ նշելով, որ դրանք վատացել են, ինչի մասին են վկայում ամերիկյան դիվանագետների հանդեպ ՌԴ սահմանափակումները։

Նա նշել է նաև, որ իրականում ինքն ու նախագահ Թրամփը դժգոհ չեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին նոր օրինագծից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին