Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ԵՄ-ի հարաբերությունները չի դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ. Սերժ Սարգսյան

01 Օգոստոս, 2017 13:43
Հայաստանը ԵՄ-ի հարաբերությունները չի դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ. Սերժ Սարգսյան

Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Այս մասին իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում նախաձեռնել է Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, և արդեն ընթանում են բանակցություններ:

«Վստահ եմ` այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դրանք չի դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ:

«Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին