Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի իշխող կուսակցությունը Ադրբեջանում ներկայացուցչություն կբացի

01 Օգոստոս, 2017 11:45
Թուրքիայի իշխող կուսակցությունը Ադրբեջանում ներկայացուցչություն կբացի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP-ԱԶԿ)-ը արտասահմանում  6 նոր ներկայացուցչություն է բացելու: Ըստ թուրքական  «Ahaber» լրատվամիջոցի՝ նման որոշում է կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը:

Ներկայացուցչություններ են բացվելու Ադրբեջանում, ԱՄՆ-ում, բալկանյան մի շարք երկրներում: Չնայած թուրք-գերմանական լարված հարաբերություններին, նախատեսվում է ներկայացուցչություն բացել նաև  Գերմանիայում:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱԶԿ-ի առաջին ներկայացուցչությունը բացվել էր Բրյուսելում:

Նշվում է, որ այս ներկյացուցչությունները հնարավորություն կտան ավելի մոտ լինել աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած թուրքերի հետ: 

Բացի դրանից դրանք մեծ դեր կխաղան Թուրքիայի սահմաններից դուրս գյուլենականների դեմ պայքարում, որը Թուրքիայում որակվում է  որպես ահաբեկչական կազմակերպություն:  Իսկ նրա առաջնորդ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը, թուրքական իշխանությունների կողմից  մեղադրվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին