Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բնական հավելաճը հասել է ռեկորդային ցածր թվի. «Ժողովուրդ»

01 Օգոստոս, 2017 10:07
Հայաստանում բնական հավելաճը հասել է ռեկորդային ցածր թվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թիվը պաշտոնական տվյալներով այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պակասել է 6 հազար 200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 հազարով: Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին ահազանգող միակ ցուցանիշը չէ. շարունակում է նվազել ծնելիությունը՝ 6.7 տոկոսով, փոխարենը աճել է մահացությունների ցուցանիշը՝ 2.1 տոկոսով: Արդյունքում բնական հավելաճը, կարելի է ասել, հասել է ռեկորդային ցածր թվի՝ 2 հազար 460-ի: Ու եթե այս պատկերին «գումարում ենք» Հայաստանից այս կես տարվա ընթացքում մեկնած ու չվերադարձածների թիվը՝ 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, պատկերն ավելի ողբերգական է դառնում»:     

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին