Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին

31 Հուլիս, 2017 10:27
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով  և ճնշումներով:

Նոուերթը նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում բազմիցս քննադատել են Թուրքիայի իշխանություններին։

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Թուրքիայում ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավար կազմի և լրագրողների դեմ դատավարությանը։ Նա շեշտել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ Անկարան այս և նմանատիպ այլ դատավարություններում հարգանք ցուցաբերի խոսքի ազատության նկատմամբ և երաշխավորի արդար դատավարություն։ Նոուերթը նշել է, որ  Թուրքիան պետք է ազատ արձակի այն լրագրողներին, որոնք ձերբակալվել են երկրում  հայտարարված արտակարգ  դրության ժամանակ:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ դատավարության զարգացումներին ուշիուշով հետևում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը:

 

Լրահոս

Դիտել ավելին