Կարևոր իրադարձություններ

Հանրապետական շաբաթօրյակի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են մաքրման աշխատանքներ

29 Հուլիս, 2017 14:47
Հանրապետական շաբաթօրյակի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են մաքրման աշխատանքներ

Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից աշխատանքային աշխույժ եռուզեռ էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հուլիսի 29-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքին հետևել, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Անդրադառնալով նախատեսված աշխատանքներին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու ընդհանուր օգտագործման տարածքների, այգիների ու պուրակների, աղբավայրերի ու շինաղբով լցված տարածքների մաքրմանը:

«Երևանի նկատմամբ սերն ու ուշադրությունը պետք է դրսևորվի ամենօրյա վարքագծով`մաքուր պահելով Երևանը: Լիահույս եմ, որ գալու է պահը, երբ մենք այլևս կարիք չենք ունենա շաբաթօրյակներ անցկացնելու: Միաժամանակ ուրախ եմ, որ արգելված վայրերում աղբը թափելու դեպքերը գնալով նվազում են»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
Նշենք նաև, որ Երևանը մաքրելու աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական կազմակերպություններ, Երևանի ավագանու խմբակցությունները, «Սանիթեք» ընկերության, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ, իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից այգին մաքրելու պարտականությունը կամովին ստանձնել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին