Կարևոր իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

29 Հուլիս, 2017 13:35
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին