Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»

29 Հուլիս, 2017 11:33
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:  Երեկ՝ հուլիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սակայն 1 ժամից ավելի կնոջից տեղեկութուն չունենալուց հետո կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։ Հետաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ-կոնտակտե» կայք-էջի օգտատեր՝ Կապան քաղաքի բնակիչ Ալբերտ Քոչարյանի կողմից հաղորդագրություններ է ստացել կինը, որտեղ Ա. Քոչարյանը գրել է, որ նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ կտարածի և սպառնալիքով նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար։ 

Շարունակությունը՝ shamshyan.com կայքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին