Կարևոր իրադարձություններ

«Առավոտ». Վանաձորցիները դժգոհում են կանգառների վիճակից

29 Հուլիս, 2017 10:37
«Առավոտ». Վանաձորցիները դժգոհում են կանգառների վիճակից

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վանաձորում խնդիր է կանգառների վերանորոգումն ու կահավորումը:  Քաղաքում շատ կանգառներ գտնվում են, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ նստարաններ չկան,  կամ էլ ծածկն է բացակայում: Կանգառներում բացակայում են նաև ժամանակատախտակները: Վանաձորցիներից շատերի համար սա խնդիր է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում,  օրինակ, որ ուզում եմ գնալ  Տարոն 4, չգիտեմ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչև երթուղային գա, գնամ:  Իսկ որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած- կպցրած լինի, շատ լավ կլինի»,-ասում է վանաձորցի  Գայանեն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին