Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին. «Առավոտ»

29 Հուլիս, 2017 10:07
Արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին. «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդերձ վերաբերմունքը հակասական է: Ոչ միայն բուն Վրաստանում, այլև հարևան երկրներում: Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամե­րիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ: Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրա­կան է՝ կոորպորացիան հաղթահարեց, ճանապարհ­ները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց և այլն: «Ահա ձեզ օրինակ»,- ասում են՝ Սաակաշվիլիին որպես օրի­նակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»:

 

Իհարկե, այդ գնահատականները չափազանց­ված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես, փոխվել է «վարդերի հեղափոխու­թյունից» հետո: Պարզ օրինակ, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստա­նի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սևանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»՝ ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար գրամով: Այդ գումա­րով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմա­րություններով երկուսենյականոց բնակարան:

 

Մի խոսքով' Վրաստանը շատ հարցերում իսկա­պես մեզնից առաջ է՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ և թե՛ հարևանների մոտ առանձնապես տպավորիչ չեն: Բայց արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնա­կան պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին