Կարևոր իրադարձություններ

Հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ է հայտարարագրել. «Փաստ»

29 Հուլիս, 2017 09:18
Հյուպատոսը 48 հազար դոլար փոխառություններ է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ավելի քան 48 հազար ամերիկյան դոլար փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Մասնավորապես, Սարգսյանը հայտարարագրել է 44 հազար ԱՄՆ դոլար եւ 2 միլիոն 37 հազար դրամ փոխառություններ: Ընդ որում տարեսկզբին նա ավելի շատ գումար է որպես փոխառություններ հանձնել, սակայն 14 հազար ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն հարկային տարում:

Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն կրել եւ արդեն տարեվերջին նա ունեցել է 672 հազար դրամ, 7 հազար 274 ԱՄՆ դոլար եւ 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են 1 միլիոն 800 հազար դրամ եւ 13 հազար 376 ԱՄՆ դոլար աշախատավարձերից, 720 հազար դրամ կենսաթոշակից եւ 315 հազար ու 580 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին