Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը պարզվում է դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով. «Հրապարակ»

29 Հուլիս, 2017 08:43
ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը պարզվում է դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը վերջերս՝ 2017-ի մայիսին, Փրկարար ծառայության պետի տեղակալ նշանակված Կարապետ Հրաչիկի Մարգարյանը 1992-2014թթ․ աշխատել է զինված ուժերում՝ որպես զորամասի շտաբի պետ, հրամանատար։ Ապա տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ-քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետի պաշտոնը։ Դավիթ Տոնոյանի նախարար նշանակվելուց հետո նշանակվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ եւ այդ պաշտոնում աշխատել 2017թ․ փետրվարից մինչեւ մայիս, ապա անմիջապես նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

ԱԻՆ-ում թռիչքային առաջընթաց ապրած Կարապետ Մարգարյանը, սակայն, պարզվում է, դատվել է, այն էլ՝ ծանր հոդվածով՝ ՊՆ-ին 9 մլն․ 793 հազար 834 ՀՀ դրամի նյութական վնաս պատճառելու համար։ 2015թ․ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում է քննվել այդ գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանին, ով մի խումբ ՊՆ աշխատակիցների հետ 2010 թ․ ապրիլի 6-ից մինչեւ 2013 թ․ օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում զորամասին ամրակցված ավտոմեքենաների վերաբերյալ լրացված ուղեգրերում հավելագրումներ կատարելու եղանակով դուրս է գրել զորամասին հատկացված 1.656.529,74 ՀՀ դրամ արժողությամբ 4.608,84 լիտր դիզվառելիք եւ 8.137.304,54 ՀՀ դրամ արժողությամբ 19.983,91 լիտր ռեգուլյար տեսակի ավտոբենզին։ Բանակից կատարված գողության համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման հինգուկես տարի ժամկետով, սակայն, չգիտես ինչու՝ առանց գույքի բռնագրավման։ Ավելին՝ պատիժն էլ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնվել է անփոփոխ։ Բայց որ ամենասարսափելին է՝ հանցանք գործած, պետությունից կատարած յուրացման համար դատված, դատվածությունը չմարած անձին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ ՊՆ-ից տեղափոխել ԱԻՆ ու պաշտոնն էլ բարձրացրել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին