Կարևոր իրադարձություններ

«Արդեն 2-րդ դեպքն է, երբ կինն այնպիսի հուսահատ վիճակի է հասնում, որ սպանում է ամուսնուն»

28 Հուլիս, 2017 13:30
Հեղինակ՝ Վլադ Հովհաննիսյան
«Արդեն 2-րդ դեպքն է, երբ կինն այնպիսի հուսահատ վիճակի է հասնում, որ սպանում է ամուսնուն»

Վերջին ժամանակներում արդեն 2-րդ դեպքն է, երբ կինը այնպիսի հուսահատ վիճակի ա հասնում, որ սպանում ա ամուսնուն: Առաջինը, հիշում եք երևի, երբ կինը հենց ամուսնու զենքով, երեխայի ներկայութամբ, սպանել էր նրան: Երկրորդն էլ վերջին օրերի՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքն ա:
Երկու դեպքւմ էլ պատճառը եղել ա կնոջ հանդեպ ամուսնու կողմից պարբերաբար բռնություն կիրառելը, ծեծուջարդը և այլն, համենայն դեպս զլմ-ները այդպես են գրել:
Կնոջ նկատմամբ բռնություն կիրառող տղամարդը տղամարդ չի: Ընդհանրապես թույլին ծեծելը՝ հենց միայն սեփական անձի ավելի ուժեղ լինելու գիտակցումով պայմանավորված, էժան ու զզվելի արարք ա, ինչը ցույց ա տալիս դա անողի թույլ, չկայացած, դիշովկա տեսակը: Դա նույնն ա, երբ մի քանի հոգով ծեծում են մի հոգու, նույնն ա, որ միջին տարիքի տղամարդը ծեծի ենթարկի երեխային կամ պատանուն: Նույն շարքից ա նաև կնոջը ծեծող տղամարդը, իսկ եթե դա պարբերական բնույթ ա ստանում, ուրեմն դրա մի քանի անգամ ավելի վատ երևույթի մասին ա խոսքը:
Բոլոր դեպքերում էլ գործ ունենք չկայացած, թույլ անձերի հետ, որոնք ծեծի միջոցով են փորձում իրենք իրենց ապացուցել, որ ինչ որ բան են իրանցից ներկայացնում:
Կնոջը ծեծող տղամարդը ավելի թույլ ու զզվելի տեսակ ա, որովհետև կամ դա անում ա հայուգենի այլասերված պատկերացումներից ելնելով (կընգան բըդի տփես ախպեր, որ իրա տեղը իմանա), կամ էլ ուզւոմ ա ինքն իրան ապացուցի, որ տան տղամարդը ինքն ա: Հասկանալի ա, որ կայացած ու լուրջ տղամարդը նման ձևով ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու կարիք չունի: Խոսքը գնում ա բացառապես դեգեներատ դիշովկեքի մասին: 
Վերջին դեպքում ցանկացած կին, ըստ իս, իրավունք ունի պատասխան բռնություն կիրառի նման տղամարդու հանդեպ, ընդհուպ մինչև սատկացնելը (դա սպանել չի, այլ սատկացնել, որովհետև նման տղամարդը սկի մարդ կոչվելու իրավունք չունի): Իսկ տեսարանը, երբ տղամարդը ծեծում է կնոջը, իմ համար ամենազզվելի ու նվաստացուցիչ տեսարանն ա: 
Իսկ էս 2 դեպքերը (ես 2-ն եմ հիշում, երևի ավելի շատ կլինեն), փաստում են, որ մեր մոտ նման խնդիր կա ու շատ լուրջ: Երևի հազարավոր ընտանիքներում էդ պարբերաբար ծեծը կիրառվում ա, ուղղակի շատ կանայք լուռ կուլ են տալիս ամեն ինչ, հանուն էրեխեքի, վախենալով հանրային կարծիքից և այլն: Ի դեպ, նման ընտանիքներում ամենաշատը տուժում են հենց երեխաները, որոնք, ամեն օր ծեծուջարդ տեսնելով, մեծանում են խեղված հոգեբանությամբ: Ապացույցը վերջին դեպքն ա նաև, երբ մոր հետ հոր սպանությանը մասնակցել էր նաև տղան, համենայն դեպս դատելով նախնական տեղեկություններից: 
Ինչ ասեմ, սարսափելի դեպք ա, ուղղակի սարսափելի: Երևի շատ "կընգան տփող" ամուսիններ պետք ա էս հաշվի առնեն, թե չէ նույն ճանապարհով են գնալու: Ցանկացած կնոջ համբերություն ի վերջո հատում ա ու հետևանքը կարա շատ սարսափելի լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին