Կարևոր իրադարձություններ

Սեֆիլյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. դատավորը հեռացել է պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու

28 Հուլիս, 2017 12:20
Սեֆիլյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. դատավորը հեռացել է պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենում Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատական նիստը:

Այս պահին դատավորը ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ սանկցիաները կիրառելու որոշումը քննարկելու համար:

Նախագահող դատավորի խոսքով` արձանագրություններ են ստացվել դատական կարգադրիչների կողմից, որտեղ նշում է, որ պաշտպան Նինա Կարապետյանցը հրաժարվել է ենթարկվել զննության:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին