Կարևոր իրադարձություններ

«Բորոդինո» գործարանը հայտնվել է սև ցուցակում. ընկերու­թյունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2017 10:17
«Բորոդինո» գործարանը հայտնվել է սև ցուցակում. ընկերու­թյունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ըն­կերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմ­նա մինչև օգոստոսի 24-ը:

«Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստա­նի «Բորոդինո» պահածոների գործա­րան»-ը խախտել է «Գնումների մա­սին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոնե­րի գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերու­թյունը ֆինանսական խնդիրների պատ­ճառով սնանկ է ճանաչվել, և հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելն էլ ավելի կխորացնի նրանց ֆինանսա­կան ծանր վիճակը:

Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրան­ցի մի գործարար մտադիր է գնել պա­հածոների գործարանը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին