Կարևոր իրադարձություններ

Աչք չծակելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ. «Ժողովուրդ»

28 Հուլիս, 2017 09:45
Աչք չծակելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Ազգային ժողովի պատ­գամավորները հուլիսի 27-ին հավա­նություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարա­նական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթը: Իհարկե, լավ կլիներ, որ այս դրույթը գործեր նաև Հայաստանում, և պաշտոնյաների ազգականները ծանոթի միջոցով չհայտնվեին պետական համակարգում: Իսկ նման օրի­նակներ Հայաստանում շատ են:

Իհարկե, վեցերորդ գումարման խորհրդարանը դեռ նոր է, պատգամավորներն էլ չեն հասցրել ամբողջովին ըն­տելանալ և հարազատներին իրենց հետ խորհրդարան բերել, սակայն նա­խորդ գումարումներում նման դեպքեր եղել են: Եվ հաճախ աչք չգրավելու համար պատգամավորներն իրենց  բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ: Հիշեցնենք՝ Արայիկ Աղաբաբյանի օգնականը եղբայրն է եղել, Մանվել Բադեյանինը՝ դուստրը, Գագիկ Մինասյանի օգնականն էլ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է եղել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին