Կարևոր իրադարձություններ

Մոտ օրերս Արմեն Ամիրյանի որդու հարսանիքն է լինելու. «Հրապարակ»

28 Հուլիս, 2017 09:36
Մոտ օրերս Արմեն Ամիրյանի որդու հարսանիքն է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:

ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:

Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում և տևական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:

Սարխոշյանի և Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց:

Նշենք, որ Ամիրյանի ավագ դուստրը՝ Սեդան, այս տարվա փետրվարին է ամուսնացել: Արմեն ԱՄիրյանը, փաստորեն, այժմ պետք է համատեղի աներոջ և սկեսրայրի պարտականությունները»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին